ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում «Դնեպր» զորախումբ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում «Վոստոկ» ազգային գվարդիա այցելության ժամանակ Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկուն է հանձնել սրբապատկերի պատճենը, որը պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդմամբ՝ այն իրենից ներկայացնում է ծալովի սրբապատկեր՝ Անձեռակերտ Փրկչի կերպարով։ Դիմելով գեներալ-գնդապետ Տեպլինսկուն՝ Պուտինը նշել է, որ նա կարող է սրբապատկերն իր հետ ծառայության տանել։
«Անձեռակերտ Փրկչի» պատկերը նկարում էին ռուսական բանակի դրոշների վրա և տեղադրում էին ամրոցների դարպասների վերևում։ Ռազմիկները ի դեմս նրա միշտ իրենց հովանավորին էին տեսնում։
Նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ամենահաջողակ պաշտպանության նախարարի մասին, հավանաբար նկատի է ունեցել կոմս Դմիտրի Միլյուտինին։ Նա ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1861-1881 թվականներին, իրականացրել է ռազմական բարեփոխումներ։ Երիտասարդ տարիներին Միլյուտինը մասնակցել է Կովկասյան պատերազմին։ Նրա օրոք է տեղի ունեցել Ռուսաստանի համար հաջող պատերազմը Թուրքիայի հետ (1877-1878)։ ԼԺՀ-ում խորհրդակցության ժամանակ նույնպես ՌԴ ղեկավարը հրամանատարներին է նվիրել սրբապատկերի պատճենը։
Պուտինի՝ Խերսոնի մարզ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի մասին, որը կայացել էր նախօրեին, հայտնի է դարձել այսօր առավոտյան: