Ինչպես են ձերբակալել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ կասկածվող սպային

Հետաքննությունների դաշնային բյուրոն կասկածյալի ձերբակալության մասին հայտնել է ապրիլի 13-ին:
Sputnik
Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զինծառայող Ջեք Տեյշեյրայի ձերբակալության կադրերը։ Տեյշերան կասկածվում է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կասկածյալի ձերբակալության մասին հայտնել է ապրիլի 13-ին: Ամերիկյան իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել էր, որ ձերբակալվածը Ջեք Տեյշեյրան է: Նա եղել է առցանց խաղային խմբի առաջնորդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց այդ խմբում են հրապարակվել գաղտնի փաստաթղթերը։
Հիշեցնենք` արտահոսքի մասին առաջին անգամ խոսվեց ապրիլի 7-ին։ Մարտի սկզբով թվագրված փաստաթղթերում տեղեկություններ կային այն մասին, թե ինչ ծրագրեր ունի ՆԱՏՕ–ն ուկրաինական զորքերի ամրապնդման հարցում։
Ամեն ինչ Ռուսաստանի վրա գցելը հիվանդության է նման. Պեսկովը` ԱՄՆ-ից «արտահոսքերի» մասին