Մահացել է Վարդան Դևրիկյանը

Վարդան Դևրիկյան
Դևրիկյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 59 տարեկանում մահացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը։
Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:
1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:
Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից՝ ինստիտուտի տնօրեն:
Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն։
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ: