Օդի ջերմաստիճանը կնվազի, կդիտվեն տեղումներ. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին վայրերում կանխատեսվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 12-14-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, այսօր և վաղն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 13-14-ը հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Կանխատեսման համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 4-6 մ/վ արագությամբ, մինչև ապրիլի 14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, ապրիլի 13-14-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այսօր կանխատեսվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։
Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը