Կորոլյովը, Բարմինը, Գլուշկոն, Միշինը, Ռաուշենբախը, Չերտոկը, Քեմուրջյանը՝ երկրի վրա տիեզերական հաղթանակի ստեղծողները, հազիվ թե նախանձեին մեկ մարդու փառքին, և նրան բաժին հասած պարգևներին։ Դա հենց այն հաղթանակն էր, որը բոլորի համար մեկն էր:
Այսպիսով, 1961-ի ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում` Ղազախստանի Տուրա-Տամի թիվ 5 հետազոտական փորձարանի թիվ 1 հարթակից, տեղական ժամանակով ժամը 14:07-ին, Մոսկվայի ժամանակով` 09:07-ին, «Վոստոկ-3Ա» արբանյակային տիեզերանավն արձակվեց կրող հրթիռի վրա․ դրա մեջ մարդ կար: ԽՍՀՄ քաղաքացի, ռազմական օդաչու Յուրի Ալեքսեևիչ Գագարինը դարձավ առաջին մարդը, որը տիեզերքից տեսավ իր մոլորակը, ամբողջական պտույտ կատարեց երկրի շուրջ և թռիչքից 108 րոպե անց վայրէջք կատարեց Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:
Մի անգամ տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, հերթական անգամ պատասխանելով Գագարինի սխրանքի մասին հարցին, այսպես է ասել․ տասհարկանի տուն տեսե՞լ եք։ Պատկերացրեք, որ այն ամբողջությամբ լցված է վառելիքով։ Եվ տանիքի վրա Գագարինը նստում է երկաթե գնդի մեջ:
«Յուրա՛, դու անպայման կվերադառնաս, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»։
... Եվ այն բանից հետո, երբ Գագարինին, որը Խորհրդային միության հերոսի աստղ ուներ կրծքին, Մոսկվան ծափահարեց, նա շրջեց ամբողջ մոլորակով, որը միայն ինքն էր մինչ այդ ամբողջությամբ տեսել: Գագարինը դարձավ տիեզերական մասշտաբի խորհրդային հաղթանակի անձնավորումը, ԽՍՀՄ այցեքարտը, և ոչ միայն: