Ստամբուլի կենտրոնում հինգհարկանի շենք է փլուզվել. կադրեր

Շենքը վերականգնելու թույլտվություն էր տրվել դեռ 2015 թվականին, սակայն սեփականատերն այդպես էլ չէր սկսել վերականգնման աշխատանքները։
Sputnik
Այսօր Ստամբուլի կենտրոնում 5-հարկանի շենք է փլուզվել։ Տեղեկությունը հայտնում է DHA–ն։
Նշվում է, որ Քարաքյոյ կենտրոնական թաղամասում շենքը սկսել է մասնակի փլուզվել առավոտյան, իսկ տեղի ժամանակով ժամը 15:00 սահմաններում փլուզվել ամբողջությամբ։
Փլուզման վտանգի պատճառով դեռ առավոտյան մասնակի փակվել էր փողոցը, որտեղ գտնվում է շենքը։
Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օքթայ Օզելը հայտնել է, որ 2015 թվականին շենքի վերականգնման թույլտվություն էր տրվել, սակայն սեփականատերն այդպես էլ չէր սկսել վերականգնման աշխատանքները։
Փլուզման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել