Երևանում 100 կեչի տնկեցին «Հիշողության այգի» ակցիայի շրջանակում

Ծառատունկ
Ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել. արդեն երրորդ անգամ է անցկացվում Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այսօր Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած «Հիշողության այգի» միջազգային ակցիան, որի շրջանակում 100 կեչի տնկվեց Հաղթանակի զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում։
Միջոցառումը կազմակերպել էին «Ժառանգություն և առաջընթաց» հայ-ռուսական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը:
«Հիշողության այգի» ակցիա
Միջոցառման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ակցիան Երևանում անցկացվում է երրորդ տարին անընդմեջ, և այն արդեն դարձել է բարի ավանդույթ, որն էական ներդրում ունի նախնիների սխրանքի մասին հիշողության պահպանման գործում:
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը
Ի սկզբանե նախատեսվում էր 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների թվի, սակայն ակցիան դուրս է եկել սահմանված շրջանակից. արդեն 90 մլն ծառ է տնկվել:
«Սա խոսում է այն մասին, որ ակցիան ծառի պես արմատներ է գցել և շատ ակտիվ զարգանում է։ Այն իրադարձությունները, որոնց միջով այսօր անցնում են մեր երկրները, մեր ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը, հստակ ցույց են տալիս, թե որքան մեծ է պատմական հիշողության գինը», - ասաց Կոպիրկինը։
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը
Նրա խոսքով՝ այսօր աշխարհը պատմությունը մոռացության մատնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև շահադիտական աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու փորձեր է տեսնում: Սա ավելի իմաստալից է դարձնում այն, ինչ այսօր արվում է այդ տարիների մասին ճշմարտությունը պահպանելու և պաշտպանելու համար, և բարոյական պարտականություն է ինչպես մեր նախնիների, այնպես էլ գալիք սերունդների առջև:
Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը մեր օրերում հատուկ նշանակություն է ստանում:
«Մեր երկրների դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել, որի բաղադրիչներից մեկը ապատեղեկատվությունն է․.. Եվ այն, ինչ մենք այսօր անում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի տարեդարձի նախաշեմին, անգնահատելի է», - ասաց Կոնյուկը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունը նույնպես ծառատունկի բազմամյա ծրագիր է նախաձեռնել, և այս ակցիան կարծես թե այդ ծրագրի մի մասն է դառնում:
Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նույնպես կարևորեց միջոցառումը: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հաղթանակի օրվան ընդառաջ այս ակցիան լավ խթան է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության առումով։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը երրորդ անգամ էր մասնակցում ծառատունկին: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ ակցիան, ի թիվս այլ բաների, խոսում է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ ուշադրության մասին, այսօր Հայաստանում ռազմաճակատ մեկնած 600 հազար մարդուց 57-ն են մնացել:
1 / 7

«Հիշողության այգի» ակցիա

2 / 7

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը և «Հիշողության այգի» շահույթ չհետապնդող կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն

3 / 7

Օլգա Ստեպչենկոն

4 / 7

Հայրենական մեծ պատերազմի վետերանները

5 / 7

Հայրենական մեծ պատերազմի վետերանները

6 / 7

Սերգեյ Կոպիրկինը

7 / 7

Լևոն Հովհաննիսյանը

«Հիշողության այգի» շահույթ չհետապնդող կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն ակցիան հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ անվանեց: Նրա խոսքով՝ ծառերը վետերանների համար կյանքի, անցյալի, ներկայի և ապագայի միջև շարունակական կապի խորհրդանիշ են դառնում:
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանն էլ նշեց, որ այս ակցիայի գլխավոր խնդիրներից է նպաստել ընդհանուր ժառանգության պահպանմանը:
«Մենք հիշում ենք նրանց, ովքեր պաշտպանել են հայրենիքը, հաղթել ֆաշիզմը։ Նախկինում մենք եղել ենք մի մեծ բազմազգ երկիր, որտեղ չեն եղել վեճեր և հակամարտություններ, և ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ մենք կվերադառնանք բարիդրացիական հարաբերություններին, իսկ հակամարտությունները կլուծվեն», - ասաց նա։
Հիշեցնենք` «Հիշողության այգի» միջազգային ակցիան առաջին անգամ անցկացվեց 2020 թվականին։ Ակցիայի նպատակն է հավերժացնել բոլոր նրանց հիշատակը, ովքերզոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Յուրաքանչյուր տարի տնկվում է ավելի քան 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ 27 միլիոն զոհերի: Ակցիան անցկացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Երեք տարում ակցիային միացել է ավելի քան 3 միլիոն մարդ Ռուսաստանի բոլոր 85 մարզերից և շուրջ 50 երկրից, ևավելի քան 90 միլիոն ծառ է տնկվել:
Ակցիան կազմակերպել են «Հիշողության այգի» հասարակական կազմակերպությունը, «Հաղթանակի կամավորներ» համառուսաստանյան հասարակական շարժումը և Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության, անտառային տնտեսության դաշնային գործակալության աջակցությամբ՝ «Էկոլոգիա» ազգային նախագծի շրջանակում:
Ղրիմում հայտնաբերված մեդալը գտավ իր հերոսին, իսկ հայ վետերանի ընտանիքը՝ հարազատներին