Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի 2 կառուցապատող ընկերություն խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողները բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել` կեղծելով օտարվող բնակարանների արժեքները։
«Այսպիսով` կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս»,– ասված է հաղորդագրությունում։
ՊԵԿ–ը բնակարաններ ձեռք բերող քաղաքացիներին հորդորում է վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները։