Հզոր հրետանային պատրաստությունից հետո ռուսական ուժերի հարձակողական ջոկատներն Արտյոմովսկում հարձակողական գործողություններն ակտիվացրել են երեք ուղղություններով և մի քանի կենտրոնական թաղամասեր վերահսկողության տակ են վերցրել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստիպված ընդունել է Ռուսաստանի «մասնակի հաջողությունն» Արտյոմովսկում։ Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ կարծում են, որ Արտյոմովսկի ճակատամարտը կարող է որոշել ուկրաինական հակամարտության արդյունքը։ Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարությունը` լիովին հյուծել ուկրաինական բանակին և իրագործել հատուկ գործողության քաղաքական նպատակները։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 29-ին ասել է. «Մենք չենք հանդուրժի մեր սահմաններին բացահայտ հակառուսական պետության գոյությունը»: Ու սահմանել է Ուկրաինայում և Եվրոպայում «համապարփակ, արդար և կայուն խաղաղության» չափանիշները:
- Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների և Արևմուտքի երկրների կողմից զենքի մատակարարման դադարեցում,
- Ուկրաինայի տարածքից օտարերկրյա վարձկանների դուրսբերում,
- Ուկրաինայի չեզոք և արտադաշինքային կարգավիճակի ապահովում,
- ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցությունից հրաժարում,
- Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի հաստատում,
- Կիևի և միջազգային հանրության կողմից տարածքային նոր իրողությունների ճանաչում:
Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը «անապատում փոթորիկներ» չի կազմակերպում երրորդ աշխարհի երկրների բնական ռեսուրսները յուրացնելու և թալանելու համար, այլ վերացնում է ռազմավարական ռազմական սպառնալիքներն իր
Ռուսաստանը չէ, որ Ուկրաինային ու Եվրոպային վեր է մղումէսկալացիայի աստիճաններով, ստիպում է ավելի շատ տանկեր ու ինքնաթիռներ գնել, մեծացնել հրետանային արկերի արտադրությունը։ Միաժամանակ Մոսկվան ծանրակշիռ և բարձր տեխնոլոգիական փաստարկներ ունի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խաղաղություն պարտադրելու համար՝ հազարավոր ժամանակակից տանկեր, ինքնաթիռներ, գերձայնային հրթիռներ և միջուկային մարտագլխիկներ։ Պարադոքսն այն է, որ երեկ աֆղանական թալիբների կողմից նվաստացած հավաքական Արևմուտքն այսօր Ռուսաստանին սպառնում է «ռազմավարական պարտությամբ» և չի հավատում մարտավարական կամ ռազմավարական միջուկային հաշվեհարդարին՝ Մոսկվայի նախազգուշացումների դաժան իրականությանը։
Հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողության ֆոնին Վաշինգտոնն ավելի հստակ կլսի «երրորդ զանգը»՝ մարտի 29-ին սկսվեցին Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Նովոսիբիրսկի հրթիռային դիվիզիայի լայնածավալ զորավարժությունները՝ Ռուսաստանի մի քանի շրջաններում «Յարս» ռազմավարական շարժական համալիրների տեղակայմամբ: Ինչպես ժողովուրդն է ասում է, «մինչև «Յարսը» չգործարկվի, Բայդենը չի խաչակնքվի»։