Գեղարքունիքի մարզում պարեկ է հանկարծամահ եղել. նա 1 օր առաջ նշանադրվել էր

Շտապօգնության ավտոմեքենա
Պարեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հանկարծամահ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ավագ պարեկ 31–ամյա Նարեկ Եսայանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` մարտի 26-ին` ժամը 00։05-ի սահմաններում, Զովաբեր բնակավայրում գտնվող իր տանը Նարեկ Եսայանի ինքնազգացողությունը վատացել է։ «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին նա հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Սևանի քննչական բաժնում։
Կայքի տեղեկություններով` Նարեկ Եսայանը 1 օր առաջ նշանադրվել էր։
Հայհոյել են, կիրառվել է արցունքաբեր գազ. պարեկների և 3 քաղաքացու միջև կրկին վեճ է եղել