Сохранить-ի վրա սեղմի՛ր. Սուրենյանը գարնանային տեսանյութ է հրապարակել

Մայրաքաղաքում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում։
Sputnik
Ֆեյսբուքյան իր էջում գարնանային փոքրիկ տեսանյութ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Գարուն»,- կարճ ու կոնկրետ նկարագրությունում գրել է Սուրենյանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է զատիկը շրջում ծաղկած ծառի բողբոջների վրայով։
Հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
«Сохранить-ի վրա սեղմի էլի, պարոն Սուրենյան», «Ամենասիրուն տեսարանը», «Դռները բացեք, գարուն է գալիս։ Խաղաղություն, դու էլ մի՛ ուշացիր» և այլն։
Սուրենյանի տեսանյութը նաև զվարճալի մեկնաբանությունների առիթ է տվել, օրինակ` «Ավինյանին ցույց չտաք, կկտրի, սակուրա կտնկի»։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Հայաստանում սպասվում է աստիճանական տաքացում։ Այսպես, Հայաստանի հյուսիսում՝ Շիրակում, մարտի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի 11-15 աստիճան, իսկ երկրի հարավում՝ Սյունիքում, սպասվում է մինչև 20-24 աստիճան տաքություն։
Մայրաքաղաք Երևանում մարտի 27-ին, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: