Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանը ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է նույնը մնալ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում>,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը

2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժըԼաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Նա կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Ըստ վարչապետի` խոսքը ՄԱԿ–ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։
Այդ մասով Փաշինյանը ԱԳ նախարարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
ՌԴ խաղաղապահների հարցում Արցախի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը միակարծիք են