Մեղրիի մաքսակետում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

32–ամյա վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մեղրիի մաքսակետում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իրավապահները մարտի լույս 14-ի գիշերը Մեղրիի մաքսակետում զննել են Արարատի մարզի Ոսկան գյուղի 32-ամյա բնակչին և նրա վարած «DAF» բեռնատարը։ Տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող 2 փաթեթ է հայտնաբերվել՝ ընդհանուր 3 գրամից ավելի քաշով։
«Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է շուրջ 30 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։