Իրանի օգտին լրտեսության կասկածանքով Ադրբեջանում ձերբակալել են ևս 32 մարդու

Երեկադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով 16 մարդու ձերբակալության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 մարտի – Sputnik. Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ևս 32 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Երեկ ադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով 16 մարդու ձերբակալության մասին։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում հայտնաբերվել և ձերբակալվել է 32 մարդ, որոնք կրոնի քողի տակ դիվերսիա և դիվերսիոն գործունեություն են իրականացրել։ Նրանք հայտարարում էին «Կերիմե» պետության ստեղծման մասին, Ադրբեջանի Հանրապետության գոյություն ունեցող սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու բաց կոչեր էին անում։ Պարզվել է, որ կրոնական ծայրահեղականության քարոզչության և այլ դիվերսիոն գործունեության ֆինանսավորման վրա նրանք Իրանից ստացված խոշոր գումար են ծախսել», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։
Այս տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ից SalamNews լրատվական գործակալությանն ու Բաքվի Interaz հեռուստաալիքին հայտնել էին, որ հատուկ գործողություն են սկսել իրանական գործակալական ցանցի դեմ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։
Բաքվի իշխանությունները ձերբակալել են «իրանական լրտեսական ցանցի» ևս մի քանի անդամի
Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել Իրանի օգտին դիվերսիոն գործունեություն ծավալելու համար։