ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Այս գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները, հայտնում են ոստիկանությունից։
Shamshyan.com-ն էլ մանրամասնում է, որ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին, բարձրախոսով ներկայացել և պահանջել են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Բազմաթիվ զգուշացումներից հետո հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է եկելմի տղամարդ՝ կացնով։ Նա պահանջել է, որ իրավապահները չմոտենան իրեն ու թույլ տան հեռանալ։ Մերժում ստանալով՝ նա կացինով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է (նախկինում դատապարտված-խմբ.), ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի և 252 հոդվածի (Ավազակություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի և 252 հոդվածի (Ավազակություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։