Համբուրգում «Եհովայի վկաների» կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել. զոհեր ու վիրավորներ կան

Տեղեկություններ կան, որ կրոնական կազմակերպության կենտրոնի մոտ կրակոցներ արձակած անձն ինքնասպան է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Համբուրգում վեց մարդ է մահացել «Եհովայի վկաների» կենտրոնի (Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն) մոտ հնչած կրակոցների հետևանքով, 24 վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հարձակումը, ըստ Hamburger Morgenpost-ի, տեղի է ունեցել Ալստերդորֆե շրջանում երեկ` տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին։
Նախնական տվյալով՝ տուժածներից 7-ի վիճակը ծանր է։
RTL հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնում է, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կենտրոնի մոտ կրակոցներ արձակած անձն ինքնասպան է եղել:
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Մեսսիի հայրենի քաղաքում և «նամակ» գրել ֆուտբոլիստին