Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը

Գիշերվանից բողոքի ցույցեր են տեղի ունենում Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս կաթվածահար է տրանսպորտի աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մարտի 7-ի լույս գիշերը Ֆրանսիայում ցուցարարները սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը։ Որոշ տեղերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական տեղեկատվական ծառայությունները։
Ուսանողական LPL շարժումը Twitter–ի իր էջում գրում է, որ գիշերը ավելի քան 200 մարդ սկսել է արգելափակել ճանապարհները երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Լորյան քաղաքում։
Ավտոբուսների երթևեկությունն արգելափակելու համար Լանյի ավտոբուսային պարկում հավաքվել են դեպոների աշխատակիցներ, արհմիությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և ուսանողներ։ LeMedia ֆրանսիական հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
Բացի այդ, մարտի 7-ի լույս գիշերը աղբահանները Փարիզում և Իլ-դե-Ֆրանսում արգելափակել են երթևեկությունն ու խափանել աղբահանությունը։
Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։
Բացի այդ, ուսանողներն այսօր առավոտյան սկսել են փակել համալսարանների մուտքերը։
Բողոքի առաջին ցույցերը սկսվել են վաղ առավոտյան Ֆրանսիայի որոշ շրջաններում մարտի 6-ին` համազգային գործադուլի նախօրեին. մասնավորապես, փողոց են դուրս եկել բեռնատարների վարորդները։
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո
Փետրվարին Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել էին մարտի 7-ին ազգային գործադուլ իրականացնելու մասին` հորդորելով «արգելափակել երկիրը», եթե կառավարությունը շրջանառությունից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը։
Տեղեկացնենք, որ դրանով նախատեսվում է, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու տարիքը դարձնել 64՝ 62-ի փոխարեն։