Հակաքրդական ակցիա Թուրքիայում․ ազգայնականներն անկարգություններ են սկսել խաղի ժամանակ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմինները կապահովեն Դիարբեքիրի թիմի անվտանգությունը։
Sputnik
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում ազգայնականները «Բուրսասպոր»-«Ամեդսպոր» (Դիարբեքիրը ներկայացնող թիմ, Դիրաբեքիրում է բնակվում քրդական մեծամասնությունը) ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են կազմակերպել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռևս գիշերը «Բուրսասպորի» երկրպագուներն իրարանցում են առաջացրել այն հյուրանոցում, որտեղ կանգ են առել «Ամեդսպորի» ֆուտբոլիստները։ Նրանք ռասիստական կարգախոսներ են հնչեցրել և ճայթռուկներ վառել։
Իսկ խաղի ընթացքում «Բուրսասպորի» երկրպագուները Մահմութ Յըլդըրըմի պատկերով (թուրքական հետախուզության գաղտնի գործակալ, ակտիվորեն պայքարում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ) պաստառներ են բարձրացրել։
Երբ «Ամեդսպորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները վանկարկել են. «Հայրենիքն անբաժանելի է։ Ես երջանիկ եմ, որ թուրք եմ։ Ջախջախիր նրան, ով կհամարձակվի նայել քո հայրենիքին, որդիս։ Վրեժ»։
ՀՀ ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց խաղադաշտում
Այնուհետև «Ամեդսպորի» ֆուտբոլիստների վրա սկսել են տարբեր առարկաներ նետել։ Թիմի դարպասապահը վնասվածք է ստացել։
Ավելի վաղ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կասկած էր հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի ապահովել դիարբեքիրցի ֆուտբոլիստների անվտանգությունը։
Իսկ այսօր նա Twitter-ում հրապարակել է տրիբունաների և «Ամեդսպոր» թիմի տուժած դարպասապահի լուսանկարները։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույնպես արձագանքել է միջադեպին։
«Մենք խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր իրականացրել են այդ սադրանքը։ Ոչ մի դեպքում չի կարելի նման փորձեր թույլ տալ»,-հայտարարել է նա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին