Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան

Ըստ արդարադատության նախարարի՝ որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով , որ դատավորների դեմ կայացրած ակտերն արդարատության նախարության որոշումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը
Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից ու հավելեց, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։
Գրիգոր Մինասյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ կարգով է արդարադատության նախարարությունը հարուցում վարույթներ։
«Արդարադատության նախարարությունը ստանում է դիմում կամ ինքնուրույն հայտանաբերում է որևէ խախտում, այնուհետև դատավորին հնարավորություն է տալիս իր կարծիքը արտահայտել: Եթե խախտումը էական է լինում` միջնորդություն ենք ներկայացնում ու գնում ԲԴԽ»,-ասաց նա։
Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ։
«Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։
«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Իսկ այն, որ դատավորը դժգոհ են լինում իրենց դեմ կայացված որոշումից, Մինասյանը նորմալ համարեց, քանի որ, ըստ նրա, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, պետք է դժգոհ լինի։