Հունական Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, մահացել է 32 մարդ, շուրջ 85 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Ուղևորատար գնացքը ժամը 19:22-ին շարժվել է Սալոնիկ-Լարիսա երթուղով: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երեք վագոնները դուրս են եկել ռելսերից։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 30 մեքենաներ։ Տուժածներին տեղափոխել են Լարիսայի համալսարանական հիվանդանոց:
Բուժհաստատություն է մեկնել առողջապահության նախարար Թանոս Պլևրիսը։