Լիճք գյուղի վարչական ղեկավարի դին հայտնաբերվել է իր առանձնատանը

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի իր տանը հայտնաբերվել է համայնքի ղեկավարի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել «Մարտունի» բժշկական կենտրոնից, որ կանչով մեկնած շտապօգնության բրիգադը Լիճք գյուղի տներից մեկում դի է հայտնաբերել։
Կայքի տեղեկություններով` մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, որը նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավտոմեքենան վարելիս Երևանում հանկարծամահ է եղել ԱՄՆ–ում ՀՀ նախկին փոխդեսպանը