Սերժ Սարգսյանը գիրք է գրել և առաջին օրինակները նվիրել «Այբ» դպրոցի աշակերտներին

Սերժ Սարգսյանն իր գրքի առաջին օրինակները նվիրել է «Այբ» դպրոցի աշակերտներին
«Այբ» դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև կրտսեր Սերժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ երեկ հյուրընկալվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
Աշակերտների «Հայոց պատմություն» առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի 3-րդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը։ Թեման համակողմանի ուսումնասիրելու համար էլ նախաձեռնվել է հանդիպումը նախագահի հետ։
Աշակերտները խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու»,– Արցախյան բանակցային գործընթացի մասին տեղեկություններ հայտնելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյան
Հանդիպման ավարտին նախագահն աշակերտներին նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս տեսած «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։ Նա հույս է հայտնել, որ այդ գիրքը ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմել հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
Սերժ Սարգսյանն իր գրքի առաջին օրինակները նվիրել է «Այբ» դպրոցի աշակերտներին
Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը:
Աշակերտների և ՀՀ երրորդ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը
Անմիտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Արցախին ուղղված կոչը