Կարևոր է, որ իրավական ակտը կյանքի կոչվի. Նիդեռլանդների ԱԳՆ–ն` ՄԱԿ–ի դատարանի որոշման մասին

Նիդեռլանդների ԱԳՆ–ն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։ Այս մասին գրված է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում։
«Կարևոր է, որ այդ իրավական կարգը պարտադիր կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- գրված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան