ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի՝ թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին հայտնած բացարկը։
«Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,–ասաց Դանիբեկյանը։
Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ ներգրավվեց «Սիլվայի գործով» վարույթում։
Գործով լսումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը թարգմանչին բացարկ էր հայտնել, քանի որ վերջինս ուներ լեզվաբանի որակավորում, սակայն չուներ թարգմանչական գործունեությամբ զբաղվելու համապատասխան փաստաթուղթ։
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։