Գեղարքունիքում ձյան և ուժեղ բքի պատճառով ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել

Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5, Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի Սևանի տարածաշրջանում տեղացած ձյան և ուղեկցվող ուժեղ բքի պատճառով մի շարք ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Ճանապարհատրանսպորտային երթևեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սևան-Ծաղկունք-Զովաբեր, Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհներին և Մ-14-Ծովագյուղ 1-2 կիլոմետր ճանապարհահատվածում
Նշվում է, որ Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյան տեղումները սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան, իսկ ճանապարհները հիմնականում գտնվում են անցանելի վիճակում:
«Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5, Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր: Այստեղ տեղացաձ ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով, գրանցվել է ցածր տեսանելիություն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ժամը 10։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների: Ներկա պահին մարզում փակ ավտոճանապարհներ չկան։