ԱՄՆ–ի Կիսիմի քաղաքում (Ֆլորիդա) խոշոր հրդեհ է բռնկվել բույսերի տնկարանից քիչ հեռու, որտեղ բազմաթիվ պլաստիկ տարաներ կան։ Կրակն արդեն իսկ տարածվել է ավելի քան 20 հազար քմ տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Fox35 հեռուստաալիքը։
Հրշեջների տվյալներով` Nursery Supplies ընկերության տարածքում բռնկված հրդեհի մասին հաղորդումներ սկսեցին ստացվել տեղի ժամանակով ժամը 2-ին։ Սկզբում կրակը տարածվել էր 8 հազար քմ–ի վրա, այնուհետև շարունակվել է տարածվել։
Իրավիճակը բարդացնում է այն, որ ընկերության տարածքում բազմաթիվ պլաստիկ տարաներ կան։
Նշվում է, որ կրակը չի հասել տնկարանին, բայց դրա աշխատակիցներին տարհանել են։
Դեպքի վայրում 75 հրշեջ է աշխատում, հրդեհի մարումը կարող է մի քանի ժամ տևել։
Տուժածներ չկան, հրդեհի պատճառները պարզվում են։