Կառավարությունն Ալավերդու դպրոցներից մեկի շենքը վաճառում է երևանյան բնակարանի գնով

Ալավերդիում օտարման ներկայացված դպրոցի շենքի գինը 40 տոկոսով նվազել է, քանի որ 2022թ–ին հայտարարված օտարման մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Կառավարությունը որոշել է վաճառել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող դպրոցի շենքն ու հողամասը ընդամենը 58 635 000 դրամով (146 500 դոլար)։ Ընդ որում, դրանից 2 082 370 դրամը հողամասի շուկայական արժեքն է։
Դպրոցի շենքն այդ գնով օտարելու որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ուզում է Հայաստանում հողամաս ձեռք բերել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ, սակայն, նշվում է, որ վերոհիշյալ գինը դպրոցի նախնական գնահատված արժեքի 60 տոկոսն է, և որ գինը նվազել է, քանի որ 2022թ–ի օգոստոսին ու նոյեմբերին հայտարարված օտարման մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։
Նախագծում ասվում է, որ դպրոցը կառուցվել է 1952 թվականին և ներկայում չի շահագործվում։
«Ապրելու երկիր»-ն ու ՀԱԿ-ը որոշել են, թե ովքեր են ղեկավարելու Ալավերդի համայնքը
Շենքի մակերեսը 2153.12 քառակուսի մետր է, հողամասինը` 0.1109 հեկտար։
Համեմատության համար նշենք, որ Երևանի ծայրամասերում (Էրեբունի, Նոր Նորք) 100 քմ մակերեսով բնակարանների գինը երկրորդային շուկայում այսօր 100 000 դոլար է։