Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ

Տղամարդուն դուրս են բերել Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ԱԻՆ փրկարարները։
Sputnik
Թուրքիայում փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ մնացած տղամարդու գտնել. նա մի ամբողջ շաբաթ սպասել է օգնության։
«Ռուսական թիմի աշխատանքի վայրում ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի ԱԻՆ փրկարարների համատեղ ջանքերով Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ մարդ է փրկվել։ Տղամարդուն հաջողվել է փրկել երկրաշարժից ավելի քան 160 ժամ անց»,- հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնի է, որ փրկարարական գործողությունը շատ բարդ է եղել։ Այն տևել է ավելի քան չորս ժամ, իրականացվել է օրվա մութ ժամի։ Միաժամանակ կառույցների փլուզման վտանգ է եղել։
Գերատեսչությունից հավելել են, որ ԱԻՆ բժիշկները տուժածին բուժօգնություն են ցուցաբերել հենց փլատակների մոտ։
Փրկարարական գործողությունը բարեհաջող է ավարտվել, այժմ տղամարդը կլինիկայում է։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Նույն երկրաշարժը ավերածություններ է գործել նաև Սիրիայում։