Կոտայքում 14–ամյա աղջիկը տնից դուրս է եկել ու չի վերադարձել

Ոստիկանները որոնում են 14–ամյա աղջկան։
Sputnik
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2008 թվականին ծնված Նանար Մուրադյանը: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Աղջիկը փետրվարի 11-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
Տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։