Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվի մոտ 8000 շենք

Աղետի գոտում
12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվեն մոտ 8000 շենքեր։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությանը, որը նրեկայացրել է տվյալները ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո։
«Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք 10 նահանգներում, որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման կարիք ունեն, 12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ»,-հայտնել են նախարարությունից։

Ավելի քան 31 000 շինություն չնչին վնասվածք է ստացել, իսկ ավելի քան 60 000-ն ընդհանրապես չի տուժել։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: