ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը կլինի առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր ցերեկային ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 6–8 աստիճան ցուրտ։