Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում. փրկարարները կրակի դեմ պայքարել են 8 ժամ

Արտադրամասի տարածքը մոտ 900 քառակուսի մետր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 9–ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում
Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 05։42-ին։
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող բամբակամանվածքային ֆաբրիկայի նախապատրաստական արտադրամասում (մոտ 900 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 15։43-ին։ Նախապատրաստական արտադրամասում այրվել են ֆիլտրի վահանակը, կուտակած հումք (մոտ 20 տ), գործվածքի թափոններ (մոտ 5 տ) և բունկերում կուտակած 3 տ բամբակից մոտ 3 խմ։
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում