Փրկարարները ՀՀ ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որոնց մեջ 44 ուղևոր է եղել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ փրկարարները գործել են Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին:
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: