Զգալի կցրտի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, 3-ին, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղացած ձյան և ցրտի հետևանքով առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոն է ներթափանցել. առատ ձյուն է սպասվում