Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ ՊԵԿ նախագահն ասել է, որ անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության աճին զուգահեռ աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Այս մասին Երևանում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին, հայտնում են ՊԵԿ-ից։
Երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը։
Սոսո Ռամիշվիլին ընդգծել է հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում։
«Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,–ասել է նա։
Իր հերթին Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին։
Երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել