Ինչ է թաքցնում ԱՄՆ-ն Ուկրաինայի կենսալաբորատորիաների մասին

Վերջին 18 տարում ամերիկացիներն ավելի քան 250 մլն դոլար են ծախսել Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի վրա։
Sputnik
Ռուսաստանն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին։
2005 թվականից ի վեր ամերիկացիներն ավելի քան 250 մլն դոլար են ծախսել Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի վրա, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Համակարգմամբ զբաղվել է ԱՄՆ սպառնալիքների նվազեցման վարչությունը (DTRA)։
Իսկ առանցքային դերակատարներից են ամերիկացի վարակաբանները, վիրուսաբանները, կենսաբանները։
Ուկրաինայում ամերիկացիները զբաղվել են կենսալաբորատորիաների կառուցմամբ և արդիականացմամբ, ինչպես նաև հատկապես վտանգավոր խոլերայի, սիբիրախտի, ժանտախտի, տուլարեմիայի և այլ հիվանդությունների ուսումնասիրությամբ։