Քաղաքացին փորձել է Աթենքից Երևան բերել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ

Նա տուգանվել է 250 հազար դրամի չափով։
Sputnik
Քաղաքացին փորձել է Աթենքից Երևան բերել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ, բայց ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը կանխել է մաքսանենգության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը»,– ասված է հաղորդագրությունում։
Սակայն մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` մաքսային ծառայողների կողմից քաղաքացին ուղեկցվել է «Կարմիր ուղի» հսկողության գոտի։
Արդյունքում նրա ուղեբեռում հայտաբերվել է չհայտարարագրված ապրանքը։
Երևան-Կիև չվերթի ուղևորուհիներից մեկը կասկածելի է թվացել. ի՞նչ են գտել նրա ուղեբեռում
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Քաղաքացին տուգանվել է 250 հազար դրամի չափով։
Բացի այդ, նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ նա վճարել է օրենքով սահմանված մոտ 1,3 միլիոն դրամ մաքսային վճար: