Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. տեսանյութ

Իրանցի իրավապահներն արդեն ձերբակալել են 50-ամյա տղամարդուն, որը կրակ էր բացել Ադրբեջանի դեսպանատանը։
Sputnik
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու պահը Տեսահսկող սարքերն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը մտնում շենք և կրակ բացում Կալաշնիկով ինքնաձիգից՝ սպանելով թիկնապահներից մեկին և վիրավորելով երկուսին։
Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Պարզվել է, որ նա 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է։
Նշվում է, որ նա երկու անչափահաս երեխաների հետ ավտոմեքենայով մոտեցել է դեսպանատանը։ Տղամարդը հենց շենքի մուտքի մոտ կրակ է բացել անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։
Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով Կալաշնիկով ինքնաձիգը։
Իրանի և Արևմուտքի միջև պրոքսի պատերազմում Ադրբեջանը խրտվիլակ է. իրանագետ
Իրանի ԱԳՆ-ն բավականին զուսպ է արձագանքել՝ խոստանալով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ցավակցական ուղերձում դեպքը ահաբեկչություն է որակել։