Երևանյան մետրոյում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն են հնչում

ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ երևանյան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ամբողջ օրը նրա ստեղծագործություններն են հնչելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանյան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ Էջում նաև տեսանյութ է հրապարակվել։
«Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեին՝ հունվարի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: