ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում

Թերակղզում տվյալ բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։
Sputnik
Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ոչնչացրել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջիջը։ Տեղեկությունը հայտնում է ուժային կառույցի մամուլի ծառայությունը։
Թերակղզում տվյալ կազմակերպության բջջի գործունեությունը համակարգել են Ուկրաինայի տարածքում գտնվող կազմակերպության էմիսարները։ Բջջի անդամների խնդիրը եղել է Ղրիմում տարածել ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը, ինչպես նաև տեղի ռուսաստանցի մահմեդականներին հավաքագրել իրենց շարքեր։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է բջջի 6 ակտիվ անդամ։
ՌԴ ԱԴԾ–ն Վրաստանի հետ սահմանին լրտեսի է ձերբակալել
«Միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների բնակության վայրերից առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ–Թահրիրի» քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկություն պարունակող էլեկտրոնային կրիչներ»,– նշված է հաղորդագրությունում։
Ղրիմում գտնվող ահաբեկչական այս կազմակերպության բջջի կազմակերպիչ Ռաիֆ Ֆևզիևը հունվարի 12-ին ազատազրկվել է 17 տարով։
Ուժայինները ձերբակալել են Տվերի մի բնակչի, որը պատրաստվում էր միանալ Ուկրաինայի ԶՈւ-ին
«Հիզբ ուտ–Թահրիր ալ–Իսլամի» ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելվել է գերագույն դատարանի` 2003 թվականի որոշմամբ։ Կազմակերպության նպատակն է ոչնչացնել ոչ մահմեդական կառավարությունները և «համաշխարհային իսլամական խալիֆայության» ստեղծման միջոցով համաշխարհային մասշտաբով հաստատել իսլամական կառավարում։
Ռուսաստանի տարբեր շրջաններում «Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամիի» անդամներին պարբերաբար ձերբակալում են, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: