ՌԴ–ն ԵԱՏՄ-ին առաջարկել է երկարաձգել բեռնարկղերի ներմուծման զրոյական մաքսատուրքը

Զրոյական տուրքը գործում է 2022 թվականի գարնանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ գործընկերներին առաջարկել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել զրոյական մաքսատուրքի գործողությունը կոնտեյներների որոշ տեսակների ներմուծման վրա։ Տեղեկությունը նշված է միության իրավական հարթակում։
ԵԱՏՄ առանց մաքսատուրքի ներմուծման 1000 եվրոյի սահմանաչափը կգործի մինչև 2023-ի ապրիլ. ԵՏՀ
Ներմուծվող կոնտեյներներ գնելիս օպերատորները դրանց արժեքի 10%-ի չափով տուրք էին վճարում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան 2022 թվականի գարնանը զրոյացրել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 30-ը ռուսական ընկերությունների կողմից արտասահմանում ձեռք բերվող բեռնարկղերի մաքսատուրքը։ Հետո այդ կարգավորումը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է ՌԴ-ի նախաձեռնողական առաջարկը ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին ... մաքսային արժեքի 0%-ի չափով՝ կոնտեյներների առանձին տեսակների նկատմամբ, 2023 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ», - նշված է ԵՏՀ նյութերում:
Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը խթանիչ ազդեցություն կունենա ռուսական լոգիստիկ օպերատորների կոնտեյներային պարկերի թարմացման և հագեցման վրա, ինչպես նաև անհրաժեշտ ապրանքներով կապահովի ներքին շուկան:
Հայաստանը ԵԱՏՄ–ից 84 մլրդ դրամով պակաս մաքսատուրք է ստացել. ՊԵԿ նախագահ
Խոսքը վերաբերում է կոնտեյներներին (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված ոկնտեյներները), որոնք հատուկ նախագծված և սարքավորումներով հագեցված են տրանսպորտի մեկ կամ մի քանի եղանակներով փոխադրման համար, բացառությամբ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար կապարով պատված կոնտեյներների, ինչպես նաև 42-43 խորանարդ մետր ներքին ծավալով կոնտեյներների: