ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կլինի 2-4 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։