Գավառի և Ճամբարակի ոստիկանները մի քանի տասնյակ սիգ են հայտնաբերել

Սիգ
Տղամարդիկ հայտնել են, որ հայտնաբերված ձկները որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Գավառի և Ճամբարակի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Իրավապահները հունվարի 9-ին Հայրավանքի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը, և հայտնաբերել սիգ և ձկնորսական ցանց: Բացի այդ, Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհի լճափնյա հատվածում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան և հայտնաբերել ապօրինի որսած 24 կգ սիգ և ձկնորսական ցանց:

Սևանի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
Ավելի վտանգավոր է ոչ թե հիվանդ, այլ փչացած ձուկը. սատկած սիգն ու իշխանը վաճառքի՞ են հանել