Բրիտանական կառավարական մեքենայում տեղորոշում իրականացնող չինական սարք է հայտնաբերվել

Խոսքը SIM քարտի մասին է, որը կարող է տվյալներ փոխանցել մեքենայի գտնվելու վայրի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թաքնված սարքը, որը տեղեկություններ է փոխանցում գտնվելու վայրի մասին, հայտնաբերվել է այն մեքենայում, որն օգտագործվում է բրիտանական կառավարության անդամների և բարձրաստիճան դիվանագետների կողմից: Տեղեկությունը հայտնում է inews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Բրիտանական հետախուզությունում ունեցած աղբյուրների տվյալներով՝ գեոլոկացիոն սարքը տեղադրվել է Չինաստանում մատակարարից ներկրված հերմետիկ դետալի ներսում։ Խոսքը SIM քարտի մասին է, որը կարող է տվյալներ փոխանցել մեքենայի գտնվելու վայրի մասին։
«Սա հնարավորություն է տալիս ամիսներ ու տարիներ շարունակ ուսումնասիրել կառավարությունը՝ անընդհատ արձանագրելով շարժումները, ստեղծելով գործունեության հարուստ պատկեր։ Դա կարող է արվել դանդաղ և շատ երկար ժամանակ»,–հայտնել է հետախուզությունում պարբերականի աղբյուրը։
«Գտածոն» լուրջ մտավախություններ է առաջացնում ազգային անվտանգության վերաբերյալ բարձրաստիճան քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին, որոնք, իբր, բխում են չինական հետախուզությունից «սիստեմատիկ սպառնալիքից»:
Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով