Ոստիկանության միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պահունակ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, «ՄՈւ 7502» ինքնաձիգի և 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։
Ճամբարակի բաժնում էլ կամավոր հանձնել են որսորդական ողորկափող հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ, 2 հատ 12,7 մմ «ԴՇԿ», տրոտիլ պայթուցիկ, «Կարաբինի» 7,62 մմ տրամաչափի՝ 10, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտներ։
Արդյունավետ էր նաև Սևանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են առանց գործարանային համարի ատրճանակ՝ փամփշտատուփով և «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ։
Ոստիկանության Վարդենիսի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, 2 փամփշտատուփի և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։