Առնվազն 27 մարդ է մահացել ԱՄՆ–ում երկրի մեծ մասում մոլեգնող ձնաբքի պատճառով։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր բքի հետ կապված տարբեր միջադեպերում զոհված 23 անձի մասին։ NBC–ի տվյալներով` 4 նոր դեպքերը տեղի են ունեցել Օհայո նահանգում՝ երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ–ի հետևանքով։
Մոնիթորինգային poweroutage.us առցանց ծառայության տվյալներով` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոսանքազրկված է մնում շուրջ 182,4 հազար բաժանորդ, ընդ որում ամենավատ եղանակի ժամանակ հոսանքազրկված սպառողների թիվը հասել էր 1,6 մլն–ի։