Շոյգուն ստուգել է «Կալաշնիկովի» ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը

ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել են, որ «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պետպատվերը։
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կենտրոնական ռազմական օկրուգի զորքեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ստուգել է Ուդմուրտիայի «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Շոյգուն հայտնել է, որ հաջորդ տարի «Կալաշնիկով» կոնցեռնի գծով պետպատվերը զգալիորեն կավելանա։
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում
Կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Լեպինը զեկուցել է նախարարին, որ ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պաշտպանական պետական պատվերը։ Շոյգուն ճշտել է կոնցեռնի ղեկավարից՝ արդյոք դա վերաբերո՞ւմ է արտադրվող ապրանքների ամբողջ անվանացանկին։ Լեպինը հաստատել է, որ պետպատվերն իրականացվել է ինչպես հրաձգային զենքի, այնպես էլ բարձր ճշգրտության զինամթերքի մասով։
ՌԴ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Կալաշնիկովի» արտադրած ինքնաձիգների ու դիպուկահար հրացանների նորագույն մոդելներին, բարձր ճշգրտության զինամթերքին ու շարժական զենիթահրթիռային համալիրներին:
Շոյգուն ծանոթացել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացին։
ՌԴ ՊՆ-ն առաջարկում է քաղաքացիների զորակոչի տարիքը 18-ից հասցնել 21-ի