Վրաերթ Երևան–Մեղրի ճանապարհին. քաղաքացին տեղում մահացել է

Վրաերթ
Քաղաքացու դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևան–Մեղրի ավտոճանապարհին` Արփի գյուղի մոտակայքում, վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վրաերթի մասին ահազանգը ստացել է ժամը 19։41-ին։
«Դեպքի վայր է մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու»,– ասված է հաղորդագրությունում:
Փրկարարներն ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Սյունիքում փրկարարները 7 բեռնատար են դուրս բերել արգելափակումից