Դավթաշենի կամուրջը միակողմանի բացվել է, տեղեկությունը հայտնում է ՀՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահին Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԻՆ–ն առավոտյան հայտնել էր` այսօր, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տվյալների, բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան: Ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր։