ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ զոհ ու տուժածներ կան: Տեղեկությունը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է ՀՕՊ համակարգը։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և չորս տուժածների մասին։ Բժիշկների բրիգադները նրանց հիվանդանոց են տեղափոխում», - գրել է նա։
Գլադկովն այժմ դեպքի վայրում է։
Հրթիռակոծության հետևանքները Բելգորոդում
© RIA Novosti
Ավելի ուշ նա հայտնել է վիրավորների վիճակի մասին։
«Բելգորոդի մասով։ Կա միջին ծանրության չորս տուժած։ Երկուսի հետ տեղում խոսեցի։ Տղամարդու մեջքը վնասվել է բեկորներից, կնոջ դեմքն էվնասվել։ Այս տանը եղած երկու երեխաները հրաշքով չեն տուժել։ Աստված փրկել է», - նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
«Նաև Լուչ միկրոշրջանում 4 բազմաբնակարան շենքերում ապակիներ են վնասվել ։ Տարբեր վնասներ կան նաև մասնավոր հատվածում, նախնական տվյալներով ՝ 14 բնակելի շենքերում և 9 ավտոմեքենաներում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», - նշել է նահանգապետը ։
Ինչ վերաբերում է Բելգորոդի մարզին, ապա այնտեղ մեկ զոհ կա։
Հրթիռակոծության հետևանքները Բելգորոդում
© RIA Novosti
«Ցավոք, կա մեկ զոհ և մեկ տուժած։ Թռչնաֆաբրիկան վնասվել է։ Դեպքի վայր եմ մեկնել», - հայտնել է Գլադկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական կողմից։ Այսպես, նոյեմբերի 20-ին գնդակոծության հետևանքով մի կին էր տուժել։